«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Ոչինչ կորած չէ, եթե կորած չէ ամեն ինչ»

«Ոչինչ կորած չէ, եթե կորած չէ ամեն ինչ»
09.11.2025 | 14:05

Հայկական սուվերեն ու կենսունակ պետականության ավարտի սկիզբը դրվեց հինգ տարի առաջ այսօր` նոյեմբերի 9֊ին` հենց հայ կառավարող էլիտայի կողմից։

Հայաստանի Հանրապետության գործոն չլինելու ու նրա ապառազմավարականացման սկիզբը։

Բայց ամեն ինչ շտկելի է, եթե կա կամք, գիտելիք, արժեհամակարգ ու համապատաախան դաստիարակություն։

Ինչպես կասեր Իոհան Վոլֆգանգ Գյոթեն` ոչինչ կորած չէ, եթե կորած չէ ամեն ինչ։

Բայց նույն Գյոթեն նաև ասել է` եթե կորսված է քաջությունն ու խիզախությունը, և տիրում է վախկոտությունը, ուրեմն, ամեն ինչ կորած է։ Քաջությունը վախով փոխարինածն ավելի լավ է ընդհանրապես չծնվեր։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 4935

Մեկնաբանություններ